Նոր «Ֆորսաժ 6»-ը խոստանում է ավելի վառ և արագընթաց լինել մյուսներից: Այս անգամ Դոմինիկը և իր թիմը պետք է պայքարեն վտանգավոր վարձու, այսպես ասած, «վարորդների» հետ: Արդյունքում նրանց «կներվեն իրենց նախկին ձեռքբերումները» և թույլ կտան տուն վերադառնալ:
Կրկին հեռուստաէկրաններին կհայտնվեն սիրելի դերասաններ Փոլ Ուոքերը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը և Դուեյն Ջոնսոնը: Իսկ գլխավոր չարագործի դերում հանդես կգա Լյուք Էվանսը: Բացի այդ, լուրեր են պտտվում, որ ֆիլմում նկարահանվել է նաև Ջեյսոն Սթեթհեմը:









































