Իրաքի խորհրդարանի խոսնակ Օսամա Ան-Նեջեյֆին վարչապետ Նուրի Ալ-Մալիկիի կառավարությանը կոչ է արել հրաժարական տալ և առաջարկել է երկրում զանգվածային անկարգություների ֆոնին արտահերթ ընտրություններ անցկացնել: Անկարգությունների արդյունքում ավելի քան 230 մարդ է զոհվել, փոխանցում է France Presse գործակալությունը՝ հղում կատարելով խորհրդարանի ղեկավարի գրասենյակի հայտարարությանը:
Խոսնակի նախաձեռնության նպատակն «ազգային հաշտության ապահովումը, ժողովրդավարության պահպանումը, քաղաքացիական պատերազմի ու դավանական բռնությունների կանխումն է»։
Ամբողջ երկրով մեկ զանգվածային բողոքներն ու բանակի և ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ անցած երեքշաբթի օրը ոստիկանությունը փորձել է կարգի հրավիրել վրանային ճամբարի սունի ցուցարարներին, որի արդյունքում 50 մարդ է զոհվել: Հինգշաբթի օրը Ալ-Մալիկին ելույթ է ունեցել Բաղդադի հեռուստատեսությամբ՝ կոչ անելով ցանկացած դավանանքի հետևող բոլոր իրաքցիներին պայքարել միջդավանական պատերազմ սերմանողների դեմ:









































