Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման հեռանկարը տեսանելի չէ, և դեռևս առկա է դրանց վերսկսման վտանգ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական ասամբլեայի 83-րդ Rose-Roth սեմինարի շրջանակներում:
«Ցավոք սրտի, մեր տարածաշրջանում դեռևս գոյություն ունի հակամարտությունների վտանգ: Տարածաշրջանը ձևավորվել է որպես հետխորհրդային փոխակերպման գործընթացի ամենաբարդ գոտիներից մեկը: Այս փոքր տարածքում կա երկու միջպետական և երեք տարածաշրջանային հակամարտություն»,- ասել է Իվանիշվիլին:
Նա նշել է, որ դեռևս այս հակամարտությունների լուծման վառ հեռանկարներ չկան, և այսօր Հարավային Կովկասը, ինչպես երբևէ, միջազգային համագործակցության աջակցության կարիք ունի: Նրա խոսքերով՝ բոլոր գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք ստեղծվել են հակամարտությունների լուծման համար, դեռևս գործնական արդյունքներ չեն տվել:











































