Արգենտինայի մայրաքաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակներում ռինգ են դուրս եկել ռուսաստանցի գերծանրքաշային Մահոմեդ Աբդուսալամովը (17-0) և արգենտինացի բռնցքամարտիկ Սեբաստիան Սեբալիոսը (33-7-2):
Աբդուսալամովն առավելության է հասել մրցակցի նկատմամբ` առաջին ռաունդում գրանցելով տեխնիկական նոկաուտ: Առաջին իսկ ռաունդում ռուսաստանցի բռնցքամարտիկը երեք անգամ նոկդաունի է ենթարկել արգենտինացուն:









































