Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը պատրաստվում է վաճառել թիմի հարձակվող Անտոնիո Կասանոյի իրավունքները: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Ֆուտբոլիստը հաճախ է վիճաբանում գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնիի հետ, և ակումբի ղեկավարությունն անհրաժեշտ է համարում հեռացնել Կասանոյին թիմից` նրա իրավունքները վաճառելու ճանապարհով:
Տեղեկությունների համաձայն` Կասանոյի ծառայություններով հետաքրքրված են արաբական մի քանի ակումբներ, որոնք մեծ գումարներ են առաջարկում նրա տրանսֆերի դիմաց:










































