Բոլորին է հայտնի, որ հոլիվուդյան շատ ամուսնություններ երկարատև չեն։ Սակայն դա դեռ ամենը չէ: Ամուսնալուծությունների մեծամասնության պատճառը տղամարդիկ են հանդիսանում, ովքեր չեն կարողանում կառավարել իրենց սեռական ցանկությունները:
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է Սանդրա Բալլոքի ամուսինը՝ Ջեսսի Ջեյմսը, ով պատրաստվում է չորրորդ անգամ ամուսնանալ: Ակնհայտ է, որ նա հարուստ կինը կարծում է, որ իր հետ ամեն ինչ այլ կերպ կընթանա:
Թայգեր Վուդսը նույնպես չի կարողանում զսպել իր սեռական ցանկությունները, նա փորձել է բուժվել սեռական կախվածությունից, սակայն դա չի օգնել։ Արդյունքում սպորտսմենը կորցրել է իր գեղեցկուհի կնոջը և ահռելի կարողության մի մասը:
Չառլի Շինը, ով երեք անգամ ամուսնացել է, հայտարարել է, որ չի պատրաստվում չորրորդ անգամ ամուսնանալ: Պարզվում է՝ ընտանեկան կյանքը նրա համար չէ:
Էշթոն Քեթչերը, ով բացեիբաց դավաճանել է կնոջը՝ Դեմի Մուրին, դեռ չամուսնալուծված՝ սիրավեպ է սկսել Միլա Կունիսի հետ: Իսկ թե դրանից ինչ դուրս կգա, ժամանակը ցույց կտա:
Ջուդ Լոուն նույնպես այս ցուցակում է: Դավաճանելով կնոջը դայակի հետ՝ նա հայտարարել է, որ կինն իր վրա ուշադրություն չէր դարձնում:
Եվ վերջապես, Առնոլդ Շվարցենեգերը, ով պնդում է, որ ինքն ամեն ինչ անում է, որպեսզի վերադարձնի իր Մարիային, սակայն ամեն տեղ հայտնվում է մի նոր երիտասարդ գեղեցկու ընկերակցությամբ:






































