Ապրիլի 25-ին բացվել է հայտնի Baselword ժամացույցների ցուցահանդեսը:
Բազելի ցուցահանդեսում շվեյցարական ամենահին ապրանքանիշը՝ Ulysse Nardin-ը, ներկայացրել է իր նոր մոդելը՝ Black Sea հավաքածուի շրջանակներում: Ձեռքի այս ժամացույցներն առանձնանում են իրենց կաղապարի վրա գտնվող հատուկ գլխիկով, որի շնորհիվ դրանք մինչև 200 մ ջրում անջրաթափանցիկ են:

Շվեյցարական ևս մեկ՝ Zenith ընկերությունը ներկայացրել է Montre Aeronef Type 20 մոդելը, որը կարծես հարգանքի յուրահատուկ տուրք է ապրանքանիշի անցյալին: Այս ժամացույցներն ունեն 48 մմ անկյունագծով կաղապար:

Hublot ապրանքանիշը հանրության դատին է ներկայացրել 45 մմ անկյունագծով Classic Fusion Ultra-Thin ժամացույցը:

Գերմանական Glashutte Original ապրանքանիշը ներկայացրել է Senator Panorama Date ժամացույցները:

Շվեյցարական Omega ընկերությունը ներկայացրել է 18 կարատանոց ոսկուց պատրաստված Constellation Sedna ձեռքի ժամացույցները, որոնք «զինված են» Omega 5801-ի մեխանիզմով:

Rolex-ը ներկայացրել է Oyster Perpetual Yacht-Master ժամացույցները, որոնք դեռևս 1992թ.-ին պատրաստված ժամացույցների մոդեռնիզացված տարբերակն են:









































