Իտալիայի նոր կառավարությունում, որը ձևավորել է վարչապետ Էնրիկո Լետան, կանանց թվով ռեկորդ է սահմանել: 21 նախարարներից 7-ը կանայք են: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Իտալիայի արտգործնախարարը նախկին եվրահանձնակատար Էմմա Բոնինոն է, արդարադատության նախարարը՝ ներքին գործերի նախկին նախարար Աննա Մարիա Կանչիելերին:
Իգական սեռի ներկայացուցիչներն են գրավել նաև գյուղատնտեսության, կրթության և առողջապահության նախարարների պաշտոնները: Իսկ հավասար հնարավորությունների, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարար է դարձել աշխարհի բազմակի օլիմպիական չեմպիոն Յոզեֆ Իդեմը:
Ինտեգրման հարցերով նախարարության ղեկավարի պաշտոնը գրավել է Իտալիայում առաջին սևամորթ կին նախարար Սեսիլ Կենգեն:
«Ես գոհ եմ, որ մեզ հաջողվեց մեր աշխատակազմում ներգրավել ռեկորդային թվով կանանց»,- ասել է Լետան:







































