Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Երբ արդյունքը մեր իրականությունն է

Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը պահելու նախկին մեթոդները, այսինքն` ռեպրեսիաները, իրավունքի և ազատության սահմանափակումները, օր օրի դառնում են պակաս արդյունավետ, անհեռանկար և խոցելի: Որ Հայաստանի պետական կառավարման համակարգը ներքին (հասարակական) և արտաքին (միջազգային) ճնշման տակ գնում է որոշակի, ոչ «ավանդական» քայլերի` սա արդեն վեր է որևէ կասկածից: Այն, որ իշխանությունը փորձում է անել նման քայլեր կամ առնվազն ձևացնում է, թե փորձում է, որ այդ քայլերը կատարվում են կամ նախաձեռնվում` նույնպես կասկածի տեղ չի թողնում:

Եվ այդ ամենը, այսինքն` մի կողմից նոր ու ազատական քայլերի պատրաստակամության դրսևորումը, առաջ է բերում մի շատ էական հարց, որ կապված է իշխանության գործունեության հետ: Արդյո՞ք այս իշխանությունը պարտադրված է գնում որոշակի ազատականությունների, թե՞ դա անելու է լիովին գիտակցելով կառավարման արդյունավետության համար դրանց անհրաժեշտությունը և ունենալով այդ փոփոխություններին գնալու ներքին ցանկություն: Բանն այն է, որ եթե իշխանությունը չունի այդ ներքին ցանկությունը, եթե նա փոփոխությունների մասին ասում և խոսում է միմիայն հասարակությանն ու միջազգային հանրությանը ցույց տալու համար, ապա պարզից էլ պարզ է, որ այդ դեպքում անկարելի է խոսել երկրում իրավիճակի էական փոփոխության, իրական բարեփոխման մասին: Ներքին ցանկության բացակայության դեպքում լինում է այն վիճակը, ինչ լինում է, կամ կա հիմա:

Այսինքն` հասարակությանն ու միջազգային կառույցներին ավետում են ինչ-որ աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք պիտի որ մշակեն և ներկայացնեն բարեփոխումների իրականացման ինչ-որ առաջարկներ, հասարակական և միջազգային հանրության դիտողությունների վերաբերյալ գործողությունների մեխանիզմներ, հազար ու մի այդպիսի բաներ, իսկ իրականում ոստիկանությունը շարունակում է անել այն, ինչ որ անում էր վերջին շրջանում: Պարզապես իշխանությունը նրանց հորդորում է, որ այդ ամենն անեն հնարավորինս աննկատ, որպեսզի հետո նկատվելու դեպքում էլ ստեղծվի ընդամենը բացառությունների, ոչ թե տոտալ ռեպրեսիաների տպավորություն:

Հեռուստաընկերություններին էլ հորդորում են անդրադառնալ ընդդիմության միջոցառումներին, ելույթներին ու ասուլիսներին, անդրադառնալ հնարավորինս չեզոք: Եվ հեռուստաընկերություններն իսկապես չեզոք են անդրադառնում, այնքան չեզոք, որ հեռուստադիտողը պարզապես չի հասկանում, թե տվյալ միջոցառմանն ինչ կատարվեց և ինչի համար:

Այդ ամենը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության մոտ իրավիճակը բարելավելու ներքին ցանկությունը բացակայում է, և առկա է միայն ստիպվածությունը, որ բխում է միջազգային բանաձևերից և հասարակական անվստահության առկայությունից: Այլ կերպ ասած` իշխանությունն այժմ անում է մի բան, որը չի ուզում, այսինքն` զբաղվում է իր չսիրած գործով: Հետևաբար կարելի է ենթադրել, թե ինչ կլինի այն գործի արդյունքը, որն անում ես չուզենալով: Թեև ենթադրել էլ պետք չէ, քանի որ այդ արդյունքը մեր իրականությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում