Media Set-ը տեղեկացնում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հաջորդ մրցաշրջանում վերադառնալու է «Ինտեր»:
Պարբերականը տեղեկացնում է, որ մասնագետն արդեն համաձայնության է եկել միլանյան ակումբի հետ: Ակումբում նա կստանձնի գործադիր տնօրենի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Լեոնարդոն «Ինտեր»-ը մարզել է 2010/11թթ մրցաշրջանում:







































