Ֆրանսիական մամուլում շարունակվում են քննարկումները ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու հնարավոր թեկնածուների վերաբերյալ:
Այսպիսով` Infosport-ի տեղեկացմամբ`Փարիզի ՊՍԺ-ի նախագահ Ալ-Հելաիֆին առաջիկա կիրակի պետք է հանդիպի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալի հետ: Նշենք, որ պորտուգալացի մասնագետը, ամենայն հավանականությամբ, ամռանը կլքի «արքայական ակումբ»-ը:
Միևնույն ժամանակ, L’Equipe-ի հավաստիացմամբ` ֆրանսիական թիմի ներկայացուցիչները մայիսի 6-ին բանակցություններ կվարեն «Արսենալ»-ը գլխավորող Արսեն Վենգերի հետ:








































