Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ թիմը չի պատրաստվում նոր ձեռքբերումներ ունենալ, տեղեկացնում է express.co.uk-ը:
«Ձմեռային տրանսֆերային պատուհանը փակ է «Մանչեսթեր Սիթի»-ի համար: Մեզ փոփոխություններ պետք չեն, քանի որ թիմի ղեկավարությունը կարծում է, որ «քաղաքաբնակներ»-ի կազմում հանդես են գալիս փայլուն ֆուտբոլիստներ:
Չեմ կարծում, որ մեր թիմին փոփոխություններ են հարկավոր: Մենք կշարունակենք մեր ելույթները նույն կազմով»,- հայտարարել է չիլիացի մասնագետը:











































