Հինգշաբթի լոնդոնյան ոստիկանությունը գրոհել է ավտոբուսի վրա այն բանից հետո, երբ հաղորդագրություն է ստացել ավտոբուսի կենտրոնում գտնվող սամուրայական սրով մարդու մասին, գրում է Daily Mail-ը:
Սա արդեն վերջին չորս օրերում երկրորդ անգամն է, երբ լոնդանյան մետրոյում հարձակումից հետո սովարական հովանոցն ընդունել են որպես սուր:
Այսօր քաղաքային ավտոբուսի ուղևորներից մեկին թվացել է, որ ուղևորներից մեկը ձեռքում բռնել է սուր կամ մեծ դանակ: Ականատեսների խոսքերով՝ ահազանգից հետո ավտոբուսին մոտեցել են մոտ տաս ոստիկանական մեքենաներ:
Երբ ոստիկանությունը ստուգել է տեսավերահսկման խցիկների ձայնագրությունը, պարզվել է, որ «զենքը» եղել է հովանոց:
Երկուշաբթի, ոստիկանները պիկ ժամին շտապել են մարդաշատ Հարավ-Արևելյան գնացք, քանի որ ուղևորներից մեկը հայտնել էր, որ նա տեսել է սամուրայի սրով մարդ: Այդ անգամ էլ պարզվել է, որ դա կրկին եղել է հովանոց:











































