Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սերժ Սարգսյանի խոսքը կոպեկի արժեք չունի

Ապրիլի 28-ի առավոտը շատ արագ բացահայտեց մեկ օր առաջ կեսօրին Սերժ Սարգսյանի ասած խոսքի արժեքը: Ապրիլի 27-ին Սարգսյանը խոսում էր այն մասին, որ գոհ է հանրահավաքների ընթացքից, որ դրանք չեն հանգեցնում հասարակության պառակտման, որ Ազատության հրապարակը ունի այլընտրանքային կարծիքների կենտրոն լինելու խորհուրդ: Ապրիլի 28-ի առավոտյան Հայաստանի մարզերից Երևան բերող ճանապարահները կրկին փակ էին, որպեսզի հանկարծ քաղաքացիները մարզերից չգան Երևան և երեկոյան չկարողանան հաղորդակցվել «Ազատության» հրապարակի այդ խորհրդի հետ, Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ընթացքում: Ինչպե՞ս բացատրել այդ հակասությունը` խոսքի և գործի հակասությունը:

Մի՞թե Սերժ Սարգսյանի խոսքը արժեք չունի ճանապարհները փակող ոստիկանության համար, թե՞ Սերժ Սարգսյանն ինքը չի արժևորում իր խոսքը և հարկ չի համարում այն գոնե առաջիկա մի քանի ժամերի կամ օրերի համար ամրագրել կոնկրետ գործով: Չգիտե՞ր արդյոք Սերժ Սարգսյանը, որ ընդդիմության հանրահավաքների օրերին ճանապարհները փակվում են և մարդկանց թույլ չեն տալիս գալ Երևան: Հազիվ թե: Եթե դա չգիտե, ապա ուրիշ ի՞նչ կարող է իմանալ երկրում կատարվող իրադարձությունների մասին: Կարո՞ղ էր արդյոք Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ի ելույթից հետո կարգադրել ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին, որ չխանգարեն քաղաքացիների տեղաշարժին և «տաք հետքերով» չարժեզրկեն իր ելութը, իր խոսքի արժեքը: Իհարկե կարող էր: Իսկ ինչո՞ւ չարեց: Ինչո՞ւ ապրիլի 28-ի առավոտյան մարզային երթուղիների տրանսպորտի աշխատանքը դադարեցվեց ամեն հանրահավաքի օրվա պես: Թե՞ Սերժ Սարգսյանն արեց, բայց նրա խոսքը չլսեցին: Կարո՞ղ է արդյոք լինել այդպիսի բան:

Հազիվ թե, որովհետև եթե այդպիսի բան լիներ, ապա Սերժ Սարգսյանն իշխանական համակարգում շատ ավելի լուրջ խնդիրներ կունենար այն հանդուրժողության պատճառով, որ նա փորձում է բանավոր կերպով դրսևորել ընդդիմության հետ փոխհարաբերություններում: Ուրեմն, Սերժ Սարգսյանի այդ հանդուրժողությունն արհեստական է, ձևական, ու իր տակ չունի իրական կշիռ, իրական հիմք, որի վրա հնարավոր է կառուցել հասարակության և իշխանության երկխոսությունն ու հաղթահարել այն չարության մթնոլորտը, որի մասին խոսում էր Սերժ Սարգսյանն ընդամենը երեկ: Ինչպես չչարանա քաղաքացին, եթե երեկոյան հեռուստատեսությամբ լսում է նախագահի խոսքը «Ազատության» հրապարակի, այլախոհության, երկիրը համատեղ ջանքով ծանր վիճակից դուրս բերելու պատրաստակամության, առաջինը լինելու իշխանության կամքի մասին, բայց առավոտյան առաջինը, որին բախվում է, դա Երևան գալու անհնարինությունն է: Ի՞նչ մտածի շարքային քաղաքացին այդ դեպքում, ինչպե՞ս վստահի ու հավատա այդ նախագահի խոսքին, որն արժեզրկվում է մեկ գիշերվա ընթացքում: Թե՞ Սերժ Սարգսյանն իր հանդուրժողական ելույթներն ունենում է ոչ թե սեփական երկրի քաղաքացիների, այլ գերտերությունների և միջազգային կառույցների համար, շարունակելով այնտեղ փնտրել իր լեգիտիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում