Բրազիլիայի հավաքականի և ՊՍԺ-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում:
Նշվում է, որ Եվրոպայի մի շարք առաջատար ակումբներ հետաքրքրված են 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Սակայն Մոուրան ցանկանում է աշխատել լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի գլխավորությամբ: Տրանսֆերային գործարքի արժեքը կարող է 30 մլն եվրո կազմել:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Մոուրան 15 հանդիպում է անցկացրել, երեք գոլ է խփել և գոլային երեք փոխանցում է կատարել:











































