Իրաքն ու Թուրքիան իրենք պետք է կարգավորեն Իրաքի հյուսիսում թուրքական զորքերի ներկայության հարցը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Մենք հավատում ենք, որ այստեղ լավագույն ուղին Թուրքիայի և Իրաքի՝ երկկողմ հիմունքներով աշխատանքն է: Նրանք արդեն քննարկումներ են անցկացնում»,- ասել է Քիրբին:
«Դա Թուրքիայի և Իրաքի խնդիրն է, որը նրանք պետք է կարգավորեն»,- նշել է նա՝ մեկնաբանելով ստացված տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը նախաձեռնել է հարցը դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնն ուրախ է, որ տեղի է ունեցել պաշտպանության նախարարների մակարդակով երկխոսություն, և իրենք ցանկանում են, որ երկու երկրներն այն շարունակեն:









































