Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը մեկնաբանել է իր շուրջը պտտվող շշուկները, տեղեկացնում է AS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը հետաքրքրել է պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Չեմ ցանկանում տեղափոխվել այլ առաջնություն: Ներկա պահին ես հանդես եմ գալիս Իսպանիայի առաջնությունում, որն ինձ դուր է գալիս: Այստեղ ես երջանիկ եմ»,- հայտարարել է Գրիզմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆրանսիացին դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:












































