Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի «Սևիլիա»-ի դեմ խաղից: Այն կայանալու է այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Իսպանիայում:
«Վնասվածք ստացած բազմաթիվ ֆուտբոլիստներ ունենք: Այդ պատճառով չեմ դժվարանում մեկնարկային կազմի ընտրության հարցում: Ցանկանում ենք առաջին տեղը զբաղեցնել խմբում, որպեսզի 1/8 եզրափակիչում խուսափենք «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի հետ հանդիպումից: Կարևոր է դրական արդյունքի հասնել:
Բարդ խումբ ունեինք: Շնորհակալ եմ սաներիս, քանի որ նրանք իսկապես լավ էին խաղում: Որպես թիմ բավականին առաջընթաց ենք գրանցել: Մեր թիմում համատեղվել են երիտասարդությունն ու փորձը»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:










































