Կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինա»-ի պաշտպան Մարկոս Ալոնսոյի ծառայություններով, տեղեկացնում է Sport-ը:
Ըստ աղբյուրի` «կապտանռնագույններ»-ը մտադիր են Ալոնսոյի տրանսֆերը գնել 2016 թվականի ամռանը: Վերջինս կարող է Իսպանիա տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում:
Հարկ է նշել, որ Ալոնսոն ծնվել է Մադրիդում և հանդես է եկել «Ռեալ»-ի ֆուտբոլային ակադեմիայում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ալոնսոն մասնակցել է 12 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:








































