Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Դատարանը բավարարել է Սեյրան Օհանյանի տիկնոջ հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հրապարակել է Սեյրան Օհանյանի կինն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով վճիռը։ Դատարանն ըստ էության բավարարել է պաշտպանության նախարարի տիկնոջ պահանջը, և օրաթերթին պարտավորեցրել է հերքում հրապարակել, ինչպես նաև կայքից հեռացնել վիճահարույց հրապարակումը։

Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթը ժամանակ առաջ անդրադարձել էր նախարարի տիկնոջը և հղում անելով կայքերից մեկին հրապարակել էր «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածը, որտեղ անդրադարձ էր կատարվել նախարարի տիկնոջ և նրա ընկերոջ մասնակցությամբ մի վթարի դեպքի։ Ըստ այդ հրապարակման՝ վթարի պահին մեքենայի ղեկին եղել է Ռուզաննա Խաչատրյանը և վթարի հետևանքով նրա ընկերը՝ գործարար Փայլակ Հայրապետյանի որդին մահացել էր։

Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց բավարարում է դատարանի որոշումը։ Դատարանն իրենց պահանջներից չի բավարարել միայն պատասխանի հրապարակման պահանջը, սակայն եթե թերթին պարտավորեցրել է հերքում տպագրել, ապա, դա գրեթե նույն բանն է։

Ինչ վերաբերում է կայքից հրապարակումը հեռացնելուն, ապա Կարեն Մեջլումյանը դատարանի այդ որոշումը նախադեպային համարեց։

Հրապարակման հեղինակ, լրագրող Սյուզան Սիմոնյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զարմանալի ոչինչ չկա դատարանի որոշման մեջ։ Բնավ պետք չէր սպասել, որ Հայաստանում դատարանը կարող էր պաշտպանության նախարարի կամ նրա տիկնոջ դեմ որոշում կայացնել։ Սիմոնյանը նաև ասաց, որ իրենք պարտադիր սպառելով ներպետական ատյանները դիմելու են Եվրոպական դատարան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում