Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել՝ Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ:
Տեղեկությունների համաձայն՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ցեզարի Կուխարսկին ներկա է եղել Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռեալ»-ի և «Խետաֆե»-ի հանդիպմանը: «Արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է գործակալի հետ:
«Բավարիա»-ն իր հերթին նոր պայմանագիր է առաջարկում Լևանդովսկիին: Մյունխենյան ակումբի հետ լեհ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:












































