The Times-ի տվյալներով՝ ԴԱԻՇ-ին հավատարմության երդում տված մոտ 1,6 հազար զինյալներ իրենց վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի արևելյան չորս նահանգների զգալի մասը, որոնք գտնվում են Ջելալաբադից դեպի հարավ:
Ահաբեկիչները գործում են նույն դաժանությամբ, ինչպես Սիրիայում և Իրաքում խմբավորման գրոհայինները. նրանք խոշտանգում ու մահապատժի են ենթարկում մարդկանց և դրանցից մի քանիսը տեսագրում: Աֆղանստանի տասնյակ հազարավոր ընտանիքներ լքել են իրենց տները:
Աֆղանստանի բանակը առայժմ առանց հաջողության է դիմակայում ահաբեկիչների գործողություններին: Թերթի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր ամիս բանակը կորցնում է մինչև 500 մարդու:
Թերթը ահաբեկիչների գործողությունների հաջողությունը կապում է Աֆղանստանից Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ զորքերի դուրսբերման հետ:










































