Իտալիայի Ա Սերիայի 15-րդ տուրի շրջանակում Թուրինի «Տորինո»-ն «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց Հռոմի «Ռոմա»-ին:
Խաղը բավականին բարդ ընթացք ստացավ «Ռոմա»-ի համար: Հյուրերը մեծ դժվարությամբ կարողացան հաշվի մեջ առաջ անցնել 83-րդ րոպեին: Միրալեմ Պյանիչի դիպուկ հարվածը, թվում էր, վերջինն է այս հանդիպմանը, սակայն ավելացված ժամանակի 4-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Ռոմա»-ի դարպասին, որը դիպուկ իրացրեց Մաքսի Լոպեսը՝ ոչ-ոքի կորզելով հյուրերից:
Իտալիայի Ա Սերիա. 15-րդ տուր. «Տորինո» – «Ռոմա»՝ 1:1
Գոլերը՝ 83´ Միրալեմ Պյանիչ(0:1), 90+4´ Մաքսի Լոպես(1:1)










































