«Միլան»-ի լեգենդ Պաուլո Մալդինիի կարծիքով՝ թիմի խնդիրները կապված են ակումբի գլխավոր տնօրեն Ադրիանո Գալիանիի հետ: Նա նշել է, որ Գալիանին ոչինչ չի հասկանում ֆուտբոլից:
«Եթե «Միլան»-ը դարձյալ ցանկանում է բարձունքի հասնել, ապա թիմը պետք է հստակ գաղափարներ ունենա: «Միլան»-ին ֆուտբոլից հասկացող մարդիկ են անհրաժեշտ: Այժմ այդպիսիք չկան:
Գալիանին հիանալի ղեկավար է, բայց, հավանաբար, ոչինչ չի հասկանում ֆուտբոլից: Այստեղ այնպիսի մարդ է պետք, ով կկարողանա ճիշտ ընտրել ֆուտբոլսիստներին և գնահատել նրանց հնարավորությունները»,- Football Italia-ն մեջբերում է Մալդինիի խոսքերը:




































