Ֆրանսիայի իշխանությունները բնակչության համար պատրաստել են հատուկ հրահանգների ձեռնարկ այն մասին, թե ինչպես պետք է իրենց պահել ահաբեկչական գործողության ժամանակ: Այս մասին հայտնում է Eurointegration-ը:
Հիմնական գործողությունները կայանում են փախչելու, թաքնվելու և հատուկ ծառայություններ կանչելու մեջ: Առաջարկությունների մեջ նաև մտնում է բջջային հեռախոսների ձայնի անջատումը:
Կոմիքսների տեսքով հրահանգները արդեն հայտնվել են համացանցում: Խոստացել են, որ դրանք կփակցվեն նաև հասարակական վայրերում:
«Կա անխուսափելի վտանգ, և մենք պետք է սովորենք ապրել դրա հետ»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:











































