Օրերս Վեռա Բրեժնևան իր ինսթագրամյան էջում հրապարակել է գեղեցիկ հարսանեկան տորթի լուսանկար VA սկզբնատառերով: Երգչուհու երկրպագուները կարծում են, որ խոսքը երգիչ Վալերի Մելաձեի և «ՎԻԱ-Գրա» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաևայի մասին է՝ գրում է u-news.com.ua-ն:
Հետո կրակի վրա յուղ է լցրել հենց Ալբինան՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որոնցում երևում է մատանի նրա մատնեմատին:
Ավելի ուշ Վալերի Մելաձեն ասել է, որ ոչ մի գաղտնի հարսանիք չի եղել: Նրա խոսքով՝ տորթի վրայի սկզբնատառերը կապ չունեն իր և Ալբինայի հետ:
Չնայած զույգը հարսանիք չի արել՝ նրանք արդեն վաղուց միասին են ապրում և 2 ընդհանուր երեխա ունեն՝ 9-ամյա Կոնստանտինը և 1 տարեկան Լուկան:









































