Իրաքը Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների մուտքը Մոսուլ քաղաքի շրջան գնահատել է որպես ռազմական ներխուժում իր տարածք՝ հաղորդում է Interfax-ը:
Իրաքյան հետուստաալիքները տարածել են երկրի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում ասվում է՝ «թուրքական զինված ուժերը, որոնք մտել են Մոսուլի շրջան, իրաքյան տարածք են ներխուժել առանց մեր համաձայնության և պետք է անհապաղ լքեն այն»:
Իրաքի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ «Թուրքիայի զինված ուժերի մոտ մեկ գումարտակ՝ տանկերով, հրետանիներով», մտել է Իրաքի տարածք առանց երկրի իշխանությունների կողմից որևէ խնդրանքի:







































