Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին «Մերսեդես Վիտո»-ն ընկել է ձորը. ուղևորներից երկուսի վիճակը միջին ծանրության է

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 4-ին` ժամը 11.50-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Ջաղացներ» կոչվող վայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 22-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի EXE288 վրացական պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Գ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի, ծնված 1961թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտ 8 մետր խորությամբ ձորը:

Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը 7 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Երեք տուժածներից մեկը՝ 1989թ. ծնված Մ. Դ.-ը (Ռումինիայի Հանրապետության քաղաքացի) շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, իսկ մյուս 2 տուժածները` 1972թ. ծնված Բ. Բ.-ը և 1956թ. ծնված Կ. Շ.-ը հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում