Sunday, 28 04 2024
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը

Նոյեմբերը տխուր էր ներմուծման առումով․ Ֆինանսների փոխնախարար

Հայաստանում բյուջետային մուտքերի ապահովման վիճակը աննախադեպ վատ է՝ անցած 9 ամիսների ընթացքում բյուջե է մուտքագրվել 853 մլրդ դրամ, ինչը նախատեսվածի 94 տոկոսն է, այդ մասին երեկ խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ավելացնելով որ վերջին տարիներին չի եղել նման դեպք, որ հարկային և մաքսային հավաքագրումների պլանը չկատարվի:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարման ընթացքը անցած 9 ամիսների ընթացքում: Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք նախօրեին երեկոյան՝ մինչև գիշեր ամփոփել են նոյեմբեր ամսվա արդյունքները, և նոյեմբերի արդյունքները ևս հուսադրող չեն, ներմուծումը շարունակում է անկում ապրել: Ինչը նշանակում է, որ անկում են ապրում նաև ներմուծումից եկող պետական եկամուտները:

Հայաստանում պետական պաշտոնյաները, հատկապես ֆինանսների նախարարն ու նրա տեղակալները արդեն տևական ժամանակ ահազանգում են, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Ավելին՝ Արմեն Ալավերդյանը կանխատեսում է, որ այս միտումները պահպանվելու են նաև 2016թ. ինչը նշանակում է, որ վիճակը գնալով վատանալու է:

Արմեն Ալավերդյանն առանձնացնում է երեք ուղղություն, որոնք ազդում են հարկային և մաքսային հավաքագրումների վրա: Առաջինը հարկային և մաքսային օրենսդրությունն է: Ըստ Ալավերդյանի՝ այս ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում պետական բյուջեն կորցրել է մոտ 14 միլիարդ դրամ եկամուտ: Արմեն Ալավերդյանն ասում է, որ 2013-2014թթ. իրականացված օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որոնք ուղղված են եղել փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության համար ավելի բարենպաստ գործունեության դաշտ ապահովելուն, բիզնեսին, այդ թվում և սահմանամերձ շրջաններում գործողներին հարկային արտոնություններ տրամադրելուն, պետական բյուջեն 2015թ. առաջին 9 ամիսներին կորցրել է 14 մլրդ դրամ:

Մյուս ուղղությունը, տնտեսության վիճակն է, որովհետև որքան լավ է տնտեսության վիճակը, այնքան ավելի շատ հարկ է հնարավոր հավաքել: Սակայն տնտեսության վիճակը վատ է, որովհետև աննախադեպ անկում է արձանագրվել հատկապես ներմուծման ոլորտում: Ըստ Արմեն Ալավերդյանի՝ եթե անցյալ տարվա 9 ամիսներին ներմուծումից ստացվել էր 268 միլիարդ պետական եկամուտ, ապա այս տարի ընդամենը 203 մլրդ: «Ներմուծումը դրամային արտահայտությամբ կրճատվել է 30, 8 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ այդ թիվը հասնում է 40 տոկոսի», – ասում է Արմեն Ալավերդյանը: Ընդ որում՝ նվազում է արձանագրվել բոլոր ապրանքատեսակների ներմուծման գծով՝ սկսած ավտոմեքենաների ներմուծումից, մինչև նավթամթերք, ցորեն, մարգարին: Այսինքն՝ կրճատվում է անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծումը:

Չնայած այս անկմանը, հարկային և մաքսային մարմիններին հաջողվել է նախորդ տարվա համեմատ 1 տոկոսով ավելի շատ գումար հավաքել: Պետական բյուջեով աճը նախատեսված է եղել 7 տոկոս, բայց գոնե 1 տոկոսը հնարավոր է եղել ապահովել: Եթե թվերը համեմատվեն դոլարային արտահայտությամբ, ապա կպարզվի, որ եղել է ոչ թե 1-տոկոսանոց աճ, այլ զգալի նվազում: Բայց ֆինանսների փոխնախարարին պետք է աճ ցույց տալ՝ թեկուզ 1-տոկոսանոց:

Այս աճը պայմանավորված է հարկային վարչարարության ուժեղացմամբ: Ըստ Արմեն Ալավերդյանի՝ չնայած տնտեսության որոշ ճյուղեր՝ ինչպես, օրինակ, գյուղատնտեսությունը աճ են ապահովել, սակայն դրանից բյուջե մուտքագրվող եկամուտները չեն ավելացել: Նախորդ տարվա համեմատ ավելի շատ հարկ են վճարել միայն «Գազպրոմ Արմենիան», Բարձրավոլտ էլեկտրացանցերը և Հայաստանի բաշխիչ ցանցերը, այն էլ՝ բացառապես հոսանքի և գազի գնի սակագնի բարձրացման շնորհիվ: Նույնիսկ հանքահումքային արդյունաբերությունը, որը ծավալային լուրջ աճ է արձանագրել, չի ավելացրել բյուջետային մուտքերը, քանի որ պղնձի և մոլիբդենի հանքաքարի գնի անկման պայմաններում այս ընկերությունները, ըստ էության, աշխատում են վնասով: Ալավերդյանը հույս հայտնեց, որ 2016թ. երկրորդ կեսից միջազգային շուկայում տեղի կունենա գների բարձրացում, և այս ընկերությունները շահույթ կստանան, և շահութահարկ կվճարեն: Իսկ եթե չբարձրանա, ապա այս ոլորտում առկա վիճակը ավելի կխորանա:

Երեկվա քննարկման ժամանակ էլի բազմաթիվ թվեր և փաստեր ներկայացվեցին, որոնք ապացուցում են Հայաստանի տնտեսության տագնապալի վիճակը: Միակ սփոփանքն այն է, որ կառավարությունը կարողանում է կատարել իր բոլոր պարտավորությունները, և վճարել բոլոր հաշիվների համար: Սփոփանք է նաև այն, որ Հայաստանի վիճակը ավելի լավ է, քան Ռուսաստանինը կամ Ղազախստանինը, որոնք գնացին ծախսերի սեկվեստորի՝ կրճատման, ինչը Հայաստանը չարեց:

Իսկ ինչ է պետք անել ստեղծված վիճակը փոխելու համար: Ըստ էության որևէ բան հնարավոր չէ անել: Նոր հարկեր հավաքագրելու համար հարկային օրենսդրությունը խստացնելու փորձեր արվել են, բայց դրանք դժվար թե մեծ արդյունք տան: Հարկային վարչարարությունը խստացնելու միջոցով նոր հարկեր հավաքելու հնարավորություն ևս կարծես թե չկա, քանի որ վարչարարությունը ուժեղացվել է որքան որ հնարավոր է: Միակ միջոցը որով հնարավոր է ավելի շատ հարկ հավաքել տնտեսության աշխուժացումն է: Բայց Հայաստանը իրականում տնտեսություն չունի, որովհետև ինչպես ասում է Արմեն Ալավերդյանը՝ Հայաստանի տնտեսության հիմքը ներմուծումն է, որը որոշ տարիների մի քանի անգամ գերազանցել է արտահանումը: Իսկ որպեսզի Հայաստանում նորից ներմուծումը ավելանա, պետք որ դրսից եկող տրանսֆերտները ավելանան: Տրանսֆերտների հիմնական մասը գալիս է Ռուսաստանից, որտեղ տնտեսության վիճակը ոչ միայն վատ է, այլ գնալով վատանում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում