Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

Հավատացեք՝ այսպես չի կարող երկար շարունակվել. ադրբեջանցի ռազմական փորձագետ

Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը պատասխանել է «Առաջին լրատվական»-ի հարցերին՝ գնահատելով ռուս-թուրքական հակամարտության հնարավոր ազդեցությունը Ադրբեջան-Ռուսաստան և Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Փորձագետը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը երկընտրանքի առջև է կանգնեցրել Բաքվին, քանի որ Ադրբեջանը սերտ հարաբերություններ ունի ինչպես «եղբայրական» Թուրքիայի, այնպես էլ հյուսիսային հարևան Ռուսաստանի հետ: «Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում որևէ շրջադարձ չի լինելու»,- ասել է Ջաֆարովը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին՝ Ուզեիր Ջաֆարովը, ցավոք, մոռացել է փորձագետի իր կարգավիճակի մասին՝ կարծես ստանձնելով պաշտոնական Բաքվի խոսափողի դերը և երգելով Ադրբեջանի ղեկավարության հայտնի «երգը» Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի  4 բանաձևերի մասին, հայկական կողմին էլ նա հորդորել է որքան հնարավոր է՝ շուտ գիտակցել Իլհամ Ալիևի «իմաստուն» խոսքերը, այլապես մեզ համար շատ վատ է լինելու: Փորձագետի գլխավոր փաստարկն այն էր, որ «21-րդ դարում Ադրբեջանը չի համաձայնի իր տարածքում հայկական երկրորդ պետության ստեղծմանը»:

Մեր զրուցակիցը խոսել է արդարության և մարդասիրության դիրքերից՝ շեշտելով հետագայում երկու կողմերից մարդկային կորուստներից խուսափելու անհրաժեշտությունը, բայց որևէ բան չի ասել այն մասին, որ անմեղ մարդիկ շփման գծում զոհվում են առաջին հերթին ադրբեջանական հարձակումների և սադրանքների հետևանքով:

Ջաֆարովը չի մոռացել նաև Մինսկի խմբի համանախագահների մասին՝ նրանց անվանելով «երջանիկ զբոսաշրջիկներ», որոնք մտածում են միայն իրենց աշխատավարձի ու շրջագայությունների մասին:

– Պարոն Ջաֆարով, նախ և առաջ ես կուզեի անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Բաքու կատարած այցին, որը տեղի ունեցավ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին: Ձեր կարծիքով՝ ո՞րն էր այդ այցի գլխավոր նպատակը: Արդյոք Չավուշօղլուն գնացել էր համոզելո՞ւ Ադրբեջանի ղեկավարությանը՝ ռուս-թուրքական հակամարտության մեջ կանգնելու Թուրքիայի կողքին:

– Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցելությունը Բաքու, իհարկե, չէր կարող ուշադրությունից վրիպել՝ ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռի ոչնչացման հետևանքով վերջին շրջանում Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների սրման լույսի ներքո: Սա բնական է: Այդ այցը հասկանալի պատճառներով առաջին հերթին գրավեց մեր հարևանների՝ Հայաստանի և Ռուսաստանի ուշադրությունը: Ուզում եմ հատկապես շեշտել մեկ կարևոր դետալ. չի կարելի ուշադրությունից բաց թողնել այն փաստը, որ Թուրքիայի նախարարների կաբինետը բառացիորեն մի քանի օր առաջ է ձևավորվել, և թուրք պաշտոնյաները, որպես կանոն, իրենց առաջին այցը կատարում են կամ Բաքու, կամ էլ Հյուսիսային Կիպրոս: Սա արդեն ավանդույթ է դարձել:

Բնականաբար, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Բաքվում իր ռազմավարական գործընկերների հետ քննարկել է նաև վերջին իրադարձությունները՝ կապված «Սու-24» ռմբակոծիչի կործանման հետ: Սա բնական է, և չարժե սրա մեջ փնտրել ինչ-որ գերգաղտնի կամ գերբնական բաներ: Բաքուն իր պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ հայտնել է վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ թե արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, թե նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի միջոցով: Ինքը՝ նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում ևս արտահայտվեց հնարավորինս հստակ ու միանշանակ:

Այդ իսկ պատճառով նախարար Չավուշօղլուի այցի նպատակը ամենևին էլ պաշտոնական Բաքվին «ուղղություն» ցույց տալը չէր, թե ում կողքին նա պիտի կանգնի: Փառք Աստծո, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե որքան անկախ ու ինքնուրույն քաղաքականություն է վարում Ադրբեջանը վերջին շրջանում: Մենք անում ենք այնպես, ինչպես ճիշտ ենք համարում՝ ելնելով մեր ազգային շահերից:

– Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախորդ շաբաթ ելույթներից մեկի ժամանակ կրկին հիշեցրեց կառավարության այն կետը, որի համաձայն՝ «Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել՝ Լեռնային Ղարաբաղի օկուպացմանը վերջ դնելու համար»: Չավուշօղլուի այցը կապ չունե՞ր այս հայտարարության հետ: Դուք համաձա՞յն եք ռուսական մամուլում տեղ գտած այն տեսակետի հետ, որ այս իրավիճակում Թուրքիան կհրահրի Ադրբեջանին, այսպես ասած, նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի կամ ՀՀ սահմանին:

– Մենք չպետք է մոռանանք, որ ինչպիսի պատասխանատվություն Ռուսաստանն է ստանձնել Հայաստանի հանդեպ, գրեթե նույնպիսի եղբայրական, բարեկամական օգնություն և աջակցություն Թուրքիան ցուցաբերում է Ադրբեջանին: Եվ Թուրքիան անտարբեր չէ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ: Ձգձգված տարածաշրջանային հակամարտության պատճառով տուժել են ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև եղբայրական Թուրքիան: Նախ՝ եթե այս հակամարտությունը չլիներ, Հարավային Կովկասի այս երկու երկրների տնտեսական հնարավորություններն ու զարգացումը շատ ավելի բարձր կլինեին, քան այսօր են:

Իհարկե, Հայաստանը ավելի շատ է իրեն փակուղային իրավիճակ մտցրել, այդ պատճառով հետ է մնում Այսրկովկասի երկրներից բոլոր չափանիշներով՝ թե տնտեսության, թե սոցիալական ոլորտում: Թուրքիային հիմա շատ ավելի ձեռնտու է հակամարտության լուծումը, և նա Ադրբեջանի հետ միասին փորձում է ելք գտնել այս իրավիճակից: Եվ այն, որ թուրքերն առայժմ չեն կարողանում բացել սահմանը Հայաստանի հետ, հենց ղարաբաղյան չլուծված հիմնախնդրի հետևանքն է: Եվ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի խոսքերը պետք է դիտարկել այս համատեքստում, որ նրանք առավելագույն ջանքեր են գործադրելու այս խնդիրը որքան հնարավոր է շուտ լուծելու համար:

Ինչո՞ւ պիտի Թուրքիան հրահրի Ադրբեջանին Ռուսաստանի դեմ: Սրանք իրար հետ կապ չունեցող հարցեր են: Պաշտոնական Բաքուն պահպանում է հստակ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում՝ համարելով, որ այդ տարածքները պատկանել են և պատկանելու են Ադրբեջանին՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերի համաձայն: Եվ նույնիսկ ինքը՝ Հայաստանը, շատ լավ հասկանում և գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել, եթե Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես ինքնուրույն սուբյեկտ: Ադրբեջանը բավական մեծ համբերություն և զսպվածություն է ցուցաբերել: Այսպես չի կարող հավերժ շարունակվել, և որքան ավելի արագ սա հասկանան մեր հարևանները Հայաստանում, այնքան ավելի շուտ կկարողանանք խուսափել մարդկային մեծ կորուստներից թե՛ այս, թե՛ այն կողմից: Մեծ մարտերի ժամանակ կորուստները միակողմանի չեն լինում: Եվ ուզում եմ հատկապես շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի սահմանները տարբեր հակադիր կետեր են քարտեզի վրա: Սա ինչ-որ նոր բան է:

– Ամեն դեպքում՝ ինչպե՞ս կազդի ռուս-թուրքական հարաբերությունների սրումը Ադրբեջան-Ռուսաստան և Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների վրա:

– Մենք հիանալի հարաբերություններ ունենք և շարունակելու ենք պահպանել հրաշալի հարաբերությունները Թուրքիայի հետ, ավելին՝ այդ հարաբերությունները հետագայում կարող են զարգանալ և ընդլայնվել: Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր են ձևավորել ոչ միայն քաղաքական, տնտեսական և մշակութային, այլև ռազմական ոլորտներում: Շատ զարգացած երկրներ կարող են նախանձել համատեղ ցերեկային և նույնիսկ գիշերային ռազմական մանևրերին: Այդ հարաբերությունները ցուցադրված են «Յութուբի», «Ֆեյսբուքի», «Վկոնտակտեի», «Ինսթագրամի» և այլ սոցիալական ցանցերի առանձին էջերում: Եվ ես ամենևին չեմ կարծում, որ թուրք-ռուսական հարաբերությունների շուրջ վերջին զարգացումները կարող են ազդել երկու եղբայրական պետությունների միջև ձևավորված մթնոլորտի վրա:

Նույնը կարելի է ասել նաև մեր հյուսիսային հարևան Ռուսաստանի մասին: Թեև Ադրբեջանում բոլորն էլ գիտեն, որ հենց Ռուսաստանի՝ դաշնակից Հայաստանին ցուցաբերած աջակցության «շնորհիվ» է այսօր այսպիսի լարված վիճակ ստեղծվել տարածաշրջանում: Ռուսաստանի միջամտությունը 90-ականներին հանգեցրեց այսօրվա ստատուս-քվոյին: Չնայած այս հանգամանքին՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, իր ժողովրդի հետ միասին, պահպանում է հրաշալի հարաբերություններ Ռուսաստանի հետ բոլոր բնագավառներում և մակարդակներում:

Այնպես որ՝ Ադրբեջանի և Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում որևէ շրջադարձ կամ կնճիռ չի լինելու: Այս հարցում կասկած չպետք է լինի:

– Ձեր կանխատեսումներով՝ ե՞րբ կարող են նոր բախումներ լինել հայկական և ադրբեջանական ուժերի շփման գծում: Երկրորդը՝ ի՞նչ արդյունքի պիտի սպասենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից:

– Անձամբ ես երկու նախագահների առաջիկա հանդիպումից որևէ բան չեմ ակնկալել և չեմ ակնկալում, քանի որ նախագահների, արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նմանատիպ հանդիպումներն այնքա՜ն շատ են եղել: Եվ ամեն անգամ, երբ բարձրացվել է Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման հարցը (սրանք ոչ թե իմ, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի և այլ կազմակերպությունների խոսքերն են), Հայաստանում տարբեր պատճառաբանություններով տեղի են ունեցել ինչ-որ անհասկանալի և ողբերգական իրադարձություններ՝ հայտնի գնդակահարությունը Հայաստանի խորհրդարանում և Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների ողբերգական մահը, նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, Կազանում և դրանից անմիջապես հետո իրավիճակի սրումը սահմանին ու անմեղ քաղաքացիների ու զինծառայողների սպանությունները: Ես բազմիցս հարցազրույց եմ տվել ձեր կայքին և Ադրբեջանի ու Հայաստանի այլ լրատվամիջոցների՝ կրկնելով, որ մենք պետք է մեկընդմիշտ հիշենք, որ ոչ մենք, ոչ էլ դուք այս տարածաշրջանից որևէ տեղ չենք գնալու, ուստի այսրկովկասյան երկու ժողովուրդները, երկու հարևանները պետք է արագ լուծեն այս խնդիրը, որպեսզի մեր երեխաներն ու թոռները չտառապեն այնպես, ինչպես տառապում է այսօրվա սերունդը:

Հավատացեք, որ այսպես չի կարող երկար շարունակվել: 21-րդ դարում որևէ մեկը չի համաձայնի իր տարածքում հայկական երկրորդ պետության ստեղծմանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու երկրի բոլոր ռազմական ու քաղաքական գործիչները բազմիցս հայտարարել են այդ մասին: Եվ այդ «երջանիկ զբոսաշրջիկներին» (ես այդպես եմ անվանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին) բացարձակապես չի հետաքրքրում, թե քանի հոգի է զոհվում այս կամ այն կողմից: Նրանց հետաքրքրում են միայն աշխատավարձը և շրջագայությունները ամբողջ աշխարհով՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի «լուծման» պատճառաբանությամբ: «Օրն անցավ, փառք Աստծու»,- այսպես են նրանք մտածում: Նրանք ձևացնում են ինչ-որ ակտիվություն, բայց իրականում տուժում են երկու հարևան ժողովուրդները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում