Ապրիլի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները բերման են ենթարկել 31-ամյա Ամալյա Ղ.-ին, որի մոտ հայտնաբերվել է «սուբոտեքս» տեսակի 5, իսկ բնակարանի զննությամբ` 6 դեղահաբ:
Ամալյա Ղ.-ն հայտարարել է, որ նշված հաբերը ձեռք է բերել 23-ամյա Գոհար Բ.-ից` վաճառելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել 33-ամյա Հայկազ Գ.-ն: Նա խոստովանել է, որ դեղահաբերը տարբեր ժամանակահատվածներում գնել է Գոհար Բ.-ից և Ամալյա Ղ.-ից:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Գոհար Բ.-ն, Ամալյա Ղ.-ն և Հայկազ Գ.-ն ձերբակալված են:
Կատարվում է քննություն:








































