Ռուսաստանը որոշել է 2016-ի սկզբից դադարեցնել Թուրքիայի հետ անանցագիր ռեժիմը: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ սիրիացի գործընկեր Վալիդ Մուալեմի հետ հանդիպման արդյունքներով:
«ՌԴ ղեկավարության կողմից որոշում է ընդունվել դադարեցնել անանցագիր ռեժիմը դադարեցնելու մասին, որը գործում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Այդ որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից»,- ասել է Լավրովը: