Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ ամերիկացիները միշտ մնում են իրենց ընկերների հետ` լավ ու վատ օրերին: Այս մասին հայտնում է Օբամայի մամլո ծառայությունը:
«Մենք երբեք չենք մոռանա` ինչպես ֆրանսիացիներն աջակցեցին մեզ սեպտեմբերի 11-ից հետո: Այսօր մենք ձեզ հետ ենք, մենք բոլորս ֆրանսիացիներ ենք»,- ասել է Օբաման:
Նա հավելել է, որ իշխանությունները կանեն ամեն հնարավոր բան ժողովրդին պաշտպանելու համար:
«Մենք չենք կարող և չենք տրվի վախին: Մենք թույլ չենք տա վախին տարանջատել մեզ, քանի որ այդժամ ահաբեկիչները կհաղթեն»,- ասել է նա:









































