Ամանորի նոր հիթ են դարձել փայլուն մորուքները, հայտնում է Metro-ն: Պարբերականը նշում է, որ նոր միտումը հետաքրքրել է ոչ միայն տղամարդկանց. կանայք ևս փայլով են ծածկում իրենց կզակները:
«Պարտադիր չէ մորուք ունենալ կամ տղա լինել՝ միանալու համար»,- ասվում է հդվածում:
«Միայն մեկ խնդիր կա՝ մենք չենք կարող ազատվել մտքից, որ այդ կերպարը շատ ոչ պրակտիկ է»,- գրում է թերթը և հիշեցնում, որ փայլը կարող է մարմնի վրա մնալ նույնիսկ «20 լոգանքից հետո»: Բացի դրանից՝ փայլուն մորուքով շատ անհարմար է ուտել, քանի որ փայլերի մի մասն «անխուսափելիորեն» ընկնում են բերանը:









































