Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ այսօր կրիտիկական այցով Թուրքիա է ժամանում Պենտագոնի «երկրորդ մարդ», Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Փոլ Սելվան։
Այցն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, որն առնչվում է «ահաբեկչությունից զերծ գոտի» ստեղծելուն։
Ակնկալվում է, որ Սելվան այսօր և վաղը Անկարայում հանդիպումներ կունենա թուրք զինվորականների հետ, և քննարկելու են Սիրիայի հյուսիսային սահմանն անվտանգ դարձնելու հարցը։
Միաժամանակ վաղը Թուրքիա է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Վերջինս քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցը, ինչպես նաև Սիրիայի ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարն ու Ուկրաինայի հարցը։











































