Փախստականի տեսքով Թուրքիայի և Լիբիայի միջով Բելգիա են ժամանել առնվազն 4 ահաբեկիչներ՝ հայտնում է 7sur7 պորտալը։
«Նրանք եկել են Թուրքիայով և Լիբիայով՝ օգտվելով ներգաղթյալների հոսքից, որոնց թվաքանակը հասնում է օրական 10 հազարի»,- հայտնում է պարբերականը։
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ոմն պաղեստինցի Ահմեդ Մուհամմադ Էլ-Ամինի մասին է, ով եկել է Լիբիայից և կապված է եղել ԴԱԻՇ-ի ահաբեկիչ Բիլալ Բադրի հետ։ Երեք այլ ենթադրյալ ահաբեկիչներն են ԴԱԻՇ-ի անդամ Մուհամմադ Մեզհերը և եղբայրներ Թալալ և Անվար Ամմարները, ովքեր Բելգիա են ժամանել Թուրքիայով և Սերբիայով։
Տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել։






































