Popcornnews-ի փոխանցմամբ՝ արքայազն Ուիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը զբաղվել են լեռնագնացությամբ։ Նրանք այցելել են Ուելսում գտնվող Towers Residential կրթական կենտրոն, որը երեխաների հանգիստ է կազմակերպում բնության մեջ՝ ծանոթանալու համար տեղի փրկարարների հետ։ Թագավորական զույգն իրեն չի զրկել լեռնագնացությամբ զբաղվելու հաճույքից։


















































