Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը, որը գլխավորում է լույս կիրակի գիշերը Արևելյան Միջերկրածովյան շրջան ժամանող նավերի խումբը, պատրաստ կլինի Սիրիայի ահաբեկիչների դեմ գործողություն սկսել վաղը՝ նոյեմբերի 23-ին: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի հայտարարությունը:
«Այն պատրաստ կլինի ծառայության՝ սկսած վաղվանից»,- ասել է Լե Դրիանը:











































