Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Էլ կլասիկո»-ից հետո Ֆլորենտինո Պերեսին վերջնագիր է ներկայացրել: Այս մասին գրում է «Gazzetta dello Sport»-ը:
Ռոնալդուն դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսից և իր դժգոհությունն արտահայտել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
«Կա´մ ես, կա´մ Բենիտեսը»,- իտալական պարբերականը մեջբերում է Ռոնալդուի խոսքը:
Նշենք, սակայն, որ իսպանական մամուլը չի հաստատում այս տեղեկությունը:







































