Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 4.4 տոկոսով։ Սա Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալն է:
Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության, նշված 10 ամիսներին, պարենամթերքը Հայաստանում թանկացել է 4.3 տոկոսով։
Սակայն ուշագրավն այն է, որ երբ Հայաստանում տեղի է ունենում գնաճ, ամբողջ աշխարհում բոլորովին այլ պատկեր է: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով, ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանացել է 25-30 տոկոսով։
Շուկայական տնտեսության տարրական կանոնների համաձայն, աշխարհում էժանացած պարենամթերքը պետք է հոսեր Հայաստան, ու այն էժանանար նաև Հայաստանում:
Այստեղ հարց է առաջանում, ինչո՞ւ նման բան տեղի չի ունենում, և ինչո՞ւ Հայաստանյան գներն ընդհանրապես կապ չունեն համաշխարհային իրականության հետ:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած արդյունքներն այդքան էլ արժանահավատ չեն:
Հետքրքրական է նաև, որ վերջին տարիներին համաշխարհային շուկայում զգալիորեն նվազել է նաև բենզինի գինը, սակայն այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ բենզինի գինը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինը նվազել է 0.1 տոկոսով: