Facebook-ից մի քանի անգամ հեռացվելուց հետո վրդովված վիետնամա-ավստրալիացի տղամարդը կիսվել է իր անձնագրի լուսանկարով, որպեսզի ապացուցի, որ իր անունն իրականում Phuc Dat Bich է, հայտնում է standard.co.uk-ը:
23-ամյա տղամարդն իր Facebook-ի ընկերներին ասել է, որ նա դա համարում է «չափազանց նյարդայնացնող», որ «թվում է ոչ ոք ինձ չի հավատում, երբ ես ասում եմ, որ իմ անունն այն է, ինչ դուք տեսնում եք»:
Իր անձնագրի լուսանկարը պարզորեն ցույց է տալիս նրա անունը:
«Ինձ մեղադրում են կեղծ անուն օգտագործելու մեջ, որը ես համարում եմ վիրավորական»,- գրել է նա:







































