«Սոցիալական իմաստով մեր հասարակությունը վերջին 20 տարիներին դարձավ ավելի տարանջատված, և մարդիկ դարձան ավելի ինքնամփոփ՝ կապված տնտեսական ռեսուրսների հետ: Մեզ մոտ ազգի գաղափարը դադարեց գոյություն ունենալ: Մարդ մարդուն հաճախ սկսեց վերաբերվել որպես գայլը գայլին,- «Նոր Հայաստան»-ի այսօր կազմակերպած մտավորականների հավաք-քննարկման ժամանակ իր ելույթում նշեց Ֆիզիկոս Ներսես Գևորգյանը,- մենք ունենք ազատության ինչ-որ աստիճան, բայց դա սահմանափակված է արտաքին ուժերի ազդեցությամբ: Մենք պետք է կարողանանք գնահատել ազատության աստիճանը. գնահատել, թե որտեղ մենք կարող ենք հատել փափուկ սահմանները և որտեղ իրավունք չունենք խախտել կոշտ սահմանները, որովհետև դա կարող է բերել չափից ավելի ագրեսիվ հակազդեցության:
Հայաստանում պետք է բարձրացվեն ազգայնական տրամադրությունները: Փորձում են սահմանադրություն պարտադրելով մեզ դնել պարտավորությունների շրջանակներում, որի միջոցով կարող են սահմանափակել հայ ազգի ունակությունը որպես միասնական ուժի գործունեություն այս տարածարջանում: Մենք պետք է ինչ-որ ձևով կարողանանք լեզու գտնել արտաքին խաղացողների հետ:
Մանրամասները՝ տեսանութում:









































