Համալիր տվյալների և ավելի քան 40 հազար մոդելների շնորհիվ գիտնականներին հաջողվել է որոշել, որ մինչև 2 կմ խորությամբ ստորերկրյա ջրերի ընդհանուր ծավալը կազմում է 22.6 միլիոն խորանարդ կմ: Դրանցից 0.35 միլիոնը «ավելի երիտասարդ» ջրերն են: Այս մասին հրապարակվել է Nature Geoscience ամսագրում:
Մոլորակի վրա ստորերկրյա ջրերը մի քանի ամսականից մինչև մի քանի միլիոն տարեկան են: Տարբեր տարիքի ջրերը միմյանցից խիստ տարբերվում են: Ավելի հին ջրերը տեղավորված են ավելի խորը և հաճախ օգտագործվում են որպես ռեսուրս գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ: Հաճախ այդ ջրերը հնարավոր չի լինում վերականգնել: Ժամանակակից ծագում ունեցող ջրերը ունակ են ավելի արագ վերականգնվելու, սակայն ավելի են ենթակա մարդկային գործունեության բացասական ազդեցության:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ստորերկրյա ջրերի մակարդակը ներկայումս արագ նվազում է: «Մենք մեր ստորերկրյա ջրերը շատ արագ ենք օգտագործում՝ ավելի արագ, քան դրանք վերականգնվում են»,- եզրակացրել է հետազոտողը:









































