Sunday, 28 04 2024
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում

Կառավարությունն ու նախագահը ձախողել են բյուջեն կրկնապատկելու խոստումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, ինչպե՞ս է բնութագրվում տնտեսության վիճակը, երբ հաջորդ տարվա բյուջեն 8-9 միլիարդ դրամով ավելի պակաս է պլանավորվում ընթացիկ բյուջեից: Ընդ որում՝ մեր երկրում առաջին անգամ է նման իրավիճակ առաջանում:

– Դա նշանակում է, որ տնտեսական աճի տեմպերը ցածր են, հարկման մակարդակն իջնում է: Եվ երրորդ պատճառն այն է, որ վերջին հինգ-վեց տարիներին ավանսով շատ վճարումներ են վերցվել, ու այլևս այդպես չեն կարող շարունակել: Այդ միջոցները պետք է վերադարձվեն տնտեսվարող սուբյեկտներին: Դա նաև նշանակում է, որ կառավարությունն ու հանրապետության նախագահը ձախողել են բյուջեն կրկնապատկելու 2008թ. իրենց խոստումները:

– Իշխանությունները տարեկան 7 տոկոս տնտեսական աճ էին խոստանում, բայց 2016թ. բյուջեի նախագծով ընդամենը 2,2 տոկոս են կանխատեսում:

– Եթե աշխարհն աճում է և հերթական անգամ կաճի 3,8 տոկոսով, իսկ մենք՝ 2,2 տոկոսով, մեր ու աշխարհի տարբերությունն էլ ավելի կմեծանա: Ու մենք է՛լ ավելի աղքատ կդառնանք:

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նախարարները պատճառաբանում են, որ տնտեսական թույլ զարգացումը պայմանավորված է հիմնականում մեր երկրի վրա Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությամբ:

– Դա իրականությանը չի համապատասխանում, միջազգային գործոնները մեզ հետ կապ չունեն: Ռուսաստանը մեր առևտրային գործընկերը չէ, Ռուսաստանից մենք միայն վառելիք ենք գնում, ինչը 2015թ. էժանացել է, և 2016թ. էլ թանկացում չի նախատեսվում: Հայաստանում կառավարման որակը վատ է վեց տարի շարունակ: Հիմա էլ չեն ընդունում, որ պետք է անցնեն տնտեսական այլ քաղաքականության, և ըստ էության՝ շարունակվում է նախորդ կառավարության քաղաքականությունը, որը ոչինչ չտվեց: Պետք է փոխվեն մարդիկ, պետք է փոխվեն մոտեցումները: Պետք է փոխվի ամբողջ տնտեսական քաղաքականությունը:

– Կառավարության ղեկավարը փոխվեց, բայց տնտեսությունում դրական որևէ բան չի փոխվել:

– Չգիտեմ: Բազմաթիվ անգամ ասվել է, թե մոռացեք վերականգնողական աճի մասին և անցեք խթանիչ աճի: Ի դեպ, այս դիտողություններն արել ենք նաև ՌԴ-ին և Ուկրաինային: Սա խնդրահարույց է նաև Վրաստանի կառավարության համար: Բայց այս հին թիմով նման իրացումներ չեն լինի: Այո՛, վարչապետը փոխվել է, որոշ մարդիկ փոխվել են, բայց թիմը հիմնականում հին է՝ հին մտածելակերպով:

– Այսինքն՝ Դուք իշխանափոխություն եք ուզում:

– Վատ չէր լինի, որ այսօր ես լինեի նախագահը: Երկիրը դրանից միայն կշահեր: Գուցե մի քանիսն էլ կան: Պետք է մտածելակերպը փոխել: Պրոֆեսիոնալ առումով տնտեսական քաղաքականությունը պետք է փոխվի: Վերականգնողական աճի քաղաքականությունը, սպոնտան, որ եղել է երկրորդ նախագահի օրոք և երրորդ նախագահը ոչինչ չկարողացավ դրանում փոխել, չի կարող այլևս տնտեսական աճ բերել: Իսկ վերականգնողական աճը նշանակում է պարզապես ֆինանսավորում, վարկավորում: Կան նաև տրանսֆերտներ: Դրսից երկու տոկոսով վերցնում ես, այստեղ 8 տոկոսով ես տալիս: Այդ ֆինանսները մեծացնում են պահանջարկը, սպառումը, ինչից էլ ավելանում է արտադրությունը: Բայց դա ավելանում է մինչև շուկայի ծավալները, իսկ հետո արդեն անհրաժեշտ է գեներացնել այդ աճը: Օրինակ՝ կառավարությունը պետք է կարողանա որոշել, թե ինչ առաջնահերթություններ ունի և պետք է փող դնի այդ առաջնահերթությունների վրա, գործընկերներ գտնի: Նախորդ կառավարությունը դրա համար ծիծակն ու պանիրը գտավ: Այս կառավարությունը չի արել այդ աշխատանքը: Օրինակ՝ եթե հայտարարում ես, թե պետք է զարգացնել դեղագործությունը, դա քիչ է, պետք է հասկանաս, թե ինչպես և ինչ գործընկերությամբ պետք է անես:

– Այս պահին Հայաստանն ունի Համախառն ներքին արդյունքի արդեն 50 տոկոսի չափով պարտք և մեծ թափով այն մեծացնում է: Դա ճի՞շտ քաղաքականություն է, միգուցե իսկապե՞ս անհրաժեշտ է վարկ վերցնել:

– Ո՛չ, դրանք սպառման վարկեր են: Մեծ հաշվով, մեր պարտքի մեծ մասը գնում է դրամի փոխարժեքը պահելուն: Այսինքն՝ այդ վարկերը վերցնում ենք՝ սպառում ենք, ծախսում ենք, ուտում ենք: Եվ մի կողմ թողնենք, թե այն ինչ արդյունավետությամբ ծախսվեց կամ ով կերավ: Բայց այդ վարկերը տնտեսական աճի չեն բերում: Այսօր արտաքին պարտքի 4 դոլարը բերում է տնտեսական այնքան աճի, ինչքան 20 տարի առաջ 1 դոլարն էր բերում: Արդյունավետությունը չորս անգամ իջել է: Եթե պետք է շարունակենք վարկեր վերցնել, պետք է չորս անգամ բարձրացնենք դրանց օգտագործման արդյունավետությունը:

– Եվ ո՞ր ոլորտներում է պետք ներդնել, որ բարձրանա վարկի օգտագործման արդյունավետությունը:

– Վերցնելուց առաջ նախ պետք է վերցնել ճիշտ ոլորտները, որոնք կարող ենք զարգացնել: Երկրորդը՝ շատ անհրաժեշտ է օրենսդրորեն լուծել կապալառուների հարցը: Օրինակ՝ ճանապարհաշինարարության մեջ իշխանության վերին օղակները խառնված են մինչև վերջ, և նրանք չեն թողնում, որ ճանապարհաշինարարությունը կայանա:

– Եթե վարկ վերցնողը Դուք լինեիք, ո՞ր ոլորտներում այն կներդնեիք:

– Նախ՝ ես կմտածեի, թե ինչի համար եմ վարկ վերցնում: Եվ ես վարկ կվեցնեի միայն այն ժամանակ, երբ հստակ երևում է, որ այդ վարկը ետ կգա: Վերջին շրջանում բացի քաղաքապետարանի լուսավորության ծրագրից, ես չեմ հիշում որևէ այլ վարկային համաձայնագիր, որը կապացուցի, թե վարկը ետ կգա այս ճանապարհով: Մենք այդպիսի թղթեր չենք տեսել, մենք ընդհանուր բացատրություններ ենք լսել:

– Տնտեսության, երկրի համար ի՞նչ է նշանակում այն ցուցանիշը, որ պարտքի սպասարկման գումարը կազմում բյուջեի 10-11 տոկոսը:

– Դա վատ ցուցանիշ է: Պարտքի վտանգավորության գնահատման երեք ցուցանիշ կա՝ պարտք/ՀՆԱ հարաբերությունը, որտեղ 50 տոկոսից ավելին համարվում է վտանգավոր: Պարտքի սպասարկում/արտահանում հարաբերությունը՝ եթե պարտքի սպասարկումն արտահանման 5 տոկոսից ավելին է, համարվում է վտանգավոր: Եվ պարտքի աճն ու վճարման հաշվեկշռի մնացորդի հարաբերակցությունը: Եվ եթե այդ պարտքը չլիներ, մենք 270 միլիոն դոլարով կարող էինք ավելացնել մեր ներդրումները:

– Նման պարտքի ցուցանիշ կամ պարտքի սպասարկման բեռ ունեցող երկիրն ինչպիսի՞ն է համարվում:

– Եթե դուք ուզում եք իմանալ իմ մեթոդաբանությունը, ես բոլորովին այլ կարծիքի եմ: Ես ունեմ չորրորդ ցուցանիշը, որը շատ կարևոր եմ համարում: Պարտքի մեջ որքան է ներքին պարտքը, որքան՝ արտաքինը: Մեզ մոտ ներքին պարտքը շատ ցածր է: Եթե ներքին պարտքը մեծ լիներ, դրա վճարումից ստացված դիվիդենտներն էլ են մեծ լինում: Այնպես, ինչպես Ճապոնիայում է լինում: Դժբախտաբար, մեր պարտքի կառուցվածքը լավը չէ: Ու քանի որ 85 տոկոսը արտաքին պարտքն է, այդ 135 միլիարդը հենց դրան է ուղղվելու: Եվ ես գտնում եմ, որ իրավիճակը վատ է ու վտանգավոր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում