Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Պետր Չեխը, ով նախկինում է հանդես էր գալիս «Չելսի»-ի կազմում, մեկնաբանել է «արիստոկրատներ»-ի անհաջող ելույթներն ընթացիկ մրցաշրջանում: «Չելսի»-ն զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
««Չելսի»-ի ներկայիս արդյունքները զարմացնում են ինձ: Դեռ կես տարի առաջ ակումբն առաջատար դիրքեր ուներ: Թիմում առանցքային դերակատարություն ունեցող ֆուտբոլիստները պահպանվել են, մարզիչը նույնպես չի փոխվել:
Դժվար է հավատալ, որ «Չելսի»-ն նման իրավիճակում է: Զարմացած էի՝ ընթացիկ մրցաշրջանում «արիստոկրատներ»-ի անհաջող մեկնարկից, սակայն ինձ ավելի շատ զարմացրեց այն, որ ճգնաժամը շարունակվեց և խորացավ»,- Tyden-ը մեջբերում է Չեխի խոսքերը:








































