Գերմանիայի Քյոլն քաղաքում գտել են ավտոմեքենա, որի դիմապակուն փակցված է եղել երկտող՝ «Չբացել. ներսում ԴԱԻՇ-ի ռումբն է»: Այս մասին տեղեկացնում է Focus Online լրատվամիջոցը:
Դեպքի վայր ժամանած իրավապահները շրջափակել են ավտոմեքենան, փակել ճանապարհի մի հատվածը, ինչպես նաև տարհանել մոտակա երկու տների բնակիչներին:
Փորձագետները, զննելով ավտոմեքենան, հայտարարել են, որ ոչ մի պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:











































