Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կխաղա Ֆրանսիայի, իսկ կանանց թիմը` Ռուսաստանի հետ:
Ինչպես արդեն հայտնել ենք, մրցաշարի առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց ընտրանիները հաղթանակ են տարել: Տղամարդկանց հավաքականը 4:0 ջախջախիչ հաշվով առավելության է հասել Իսլանդիայի, իսկ կանանց հավաքականը՝ 2.5:1.5 հաշվով՝ Լատվիայի ընտրանու նկատմամբ:
Հավելենք, որ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում նոյեմբերի 12-22-ն անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությունում հանդես կգան 36 հավաքականներ:









































