Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ է նվազագույն աշխատավարձի բարձրացմանը, քանի որ կարծում է, որ ԱՄՆ-ում աշխատավարձերը գտնվում են առանց այն էլ բարձր մակարդակի վրա։
Թրամփը Fox հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ հավանության չի արժանացնում սենատոր Բեռն Սանդերսի առաջարկը՝ կապված նվազագույն աշխատավարձը 7.25 դոլարից (մեկ ժամվա համար) մինչև 15 դոլար դարձնելու հետ. «Մեր հարկերը շատ բարձր են։ Մեր աշխատավարձերը նույնպես բավական բարձր են։ Մենք պետք է որևէ կերպ մրցակցենք մյուս երկրների հետ»։
Թրամփը հավելել է, որ երբևէ չի հարգել քաղաքական գործիչներին, սակայն այսօր ինքն է դարձել քաղաքական գործիչ։









































