Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր բանտից ազատ արձակված իրավապաշտպան Արիֆ Յունուսը, ով Ադրբեջանի ամենահայտնի քաղբանտարկյալներից մեկն էր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ շարունակելու է պայքարը՝ ազատ արձակելու համար իր կնոջը՝ Լեյլա Յունուսին:
«Ես չեմ կարող լռել, ես պայքարելու եմ, քանի դեռ չեն ազատել նաև Լեյլային»,- հայտարարել է նա։
Արիֆ Յունուսը հաստատել է, որ իր կինը ենթարկվում է ճնշումների ու կտտանքների, ինչի համար էլ նոյեմբերի 6-ից հացադուլ է հայտարարել։ Նա ընդգծել է, որ Լեյլա Յունուսը չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն. «Անգամ եթե Լեյլային ազատ արձակեն հիմա, նրա առողջությունն այնքան խաթարված է, որ վերականգնման համար կպահանջվի առնվազն 3 տարի»։







































