Մերձավոր Արևելքում գրոհայինների շարքերում կռվում են մոտ 6000 եվրոպացիներ։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության՝ Մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայան՝ ելույթ ունենալով Սոչիում Դատախազների միջազգային ասոցիացիայի 7-րդ տարածաշրջանային համաժողովում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նա նշել է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններում կան ավելի քան 25 հազար օտարերկրացի գրոհայիններ՝ ավելի քան 100 երկրներից։ Հենց նրանք են զինված հակամարտությունների ինտենսիվության ու տևականության պատճառը։
Նա հիշեցրել է, որ մայիսին Եվրոպայի խորհուրդը կողմ է քվեարկել միջազգային համագործակցության ուժեղացմանը՝ տեղեկատվության շուրջօրյա փոխանակման ուղով։








































